Թրամփը նախապայման է առաջարկել՝ Կալիֆոռնիայի հրդեհներից տուժածներին օգնելու համար
Կալիֆոռնիա կատարած այցի ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է օգնել հրդեհից տուժած շրջաններին։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Թրամփը հայտարարել է, որ նահանգի բնակիչներին օգնելու համար անհրաժեշտ են նրանց ընտրողի անձը և քաղաքացիությունը հաստատող փաստաթղթերը։
Նա նշել է․ «Ես Կալիֆոռնիայի բնակիչներից ունեմ երկու պահանջ։ Մեզ անհրաժեշտ է ունենալ փաստաթուղթ որը հաստատում է ընտրելու իրավունքը և փաստաթուղթ, որը հաստատում է քաղաքացիությունը»։
ԱՄՆ նախագահը կոչ է արել նաև ամբարտակից ջուր բաց թողնել՝ տուժած տարածքներին օգնելու համար։
Անտառային վերջին հրդեհները մեծ վնաս են պատճառել Կալիֆոռնիային, և ճգնաժամը կառավարելու համար, նահանգն անհապաղ և արդյունավետ օգնության կարիք ունի:
Ամերիկյան CNN գործակալությունը հայտարարել է, որ Թրամփի պահանջն անսովոր է։ ըստ այս հաղորդման՝ նախագահի հայտարարությունը քաղաքականացնում է անտառային հրդեհներից տուժած նահանգում օգնություն ցուցաբերելու աշխատանքները։