Ֆրանսիայի ոստիկանությունը ճնշում է նախագահական ընտրությունների դեմ բողոքող ցուցարարներին
https://parstoday.ir/hy/news/world-i169520-Ֆրանսիայի_ոստիկանությունը_ճնշում_է_նախագահական_ընտրությունների_դեմ_բողոքող_ցուցարարներին
Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Մակրոնի և Լը Պենի թեկնածության դեմ բողոքող ուսանողներին ցրելու համար։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 15, 2022 10:06 Asia/Tehran
  • Ֆրանսիայի ոստիկանությունը ճնշում է նախագահական ընտրությունների դեմ բողոքող ցուցարարներին

Ֆրանսիայի ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել Մակրոնի և Լը Պենի թեկնածության դեմ բողոքող ուսանողներին ցրելու համար։

Փարիզի Սորբոնի շենքերը գրաված ուսանողները վանկարկել են «Ոչ Լը Պենին և Մակրոնին»։ Ցուցարարները կրել են պաստառ՝ «Հանրահավաք Սորբոնում ընդդեմ Մակրոնի, Լը Պենի եւ նրանց աշխարհի» կարգախոսով։ Ուսանողների բողոքը վերաբերվում է Ֆրանսիայի նախագահի թեկնածուների ոչ կոմպետենտությանը։ Ըստ ցուցարարներից մեկի՝ Մակրոնն ու Լը Պենն ընդհանրապես իրենց չեն ներկայացնում, և երկու տարբերակներն էլ հավասարապես վատն են։ Բողոքի ցույցերի սրվելուն պես Ֆրանսիայի ոստիկանությունը սկսեց ետ մղել ուսանողներին և արցունքաբեր գազ կիրառելմնրանց դեմ:                                                                 

Երկրորդ փուլի դեմ բողոքող բազմաթիվ ուսանողներ սատարել են ձախակողմյան թեկնածու Ժան-Լյուկ Մելանշոնին, ով չնչին տարբերությամբ երկրորդ տեղը զիջեց Մարին Լը Պենին:

Վերջին օրերի հարցումները կանխատեսում են, որ երկրորդ փուլում հաղթելու Մակրոնի հաղթելու հավանականությունն ավելի մեծ է: