ՀԱՊԿ-ը 2022 թվականին մի քանի զորավարժություններ կանցկացնի
(last modified Sat, 16 Apr 2022 15:09:39 GMT )
Ապրիլ 16, 2022 19:39 Asia/Tehran
  • ՀԱՊԿ-ը 2022 թվականին մի քանի զորավարժություններ կանցկացնի

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ այս տարի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ուժերը մի քանի զորավարժություններ կանցկացնեն Ղազախստանի տարածքում:

Ղազախստանի պաշտպանության նախարարությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության ռազմական կոմիտեի նիստի ավարտին հայտարարել է.-«Այս տարի աշնանը Ղազախստանի տարածքում Մաթիբուլակ հրապարակում տեղի կունենա «Գնացք-2022» անվամբ հատուկ զորավարժություն  Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ երկրների զինծառայողների մասնակցությամբ:Նաև նախատեսված է անցկացնել «Որոնում -2022» անվամբ ուժերի հատուկ նշանակության վարժանքներ և  ՀԱՊԿ-ի արագ արձագանքման ուժերի ու հրամանատարական շտաբի «Փոխգործակցություն-2022» զորավարժություն: 

Հաղորդման համաձայն՝ նիստի ընթացքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ նպատակ ունենալով ամրապնդել ու զարգացնել հավաքական անվտանգության համակարգի ուժերն ու գործիքները։

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը (ՀԱՊԿ) ստեղծվել է 1992 թվականին՝ Հայաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, Տաջիկստանի, Ղազախստանի և Ղրղզստանի համագործակցությամբ՝ տարածաշրջանում և աշխարհում խաղաղության և կայունության հաստատման, ինչպես նաև անդամ երկրների անկախության և տարածքային ամբողջականության պաշտպանության նպատակով։