Ուկրաինայի պատերազմի ֆոնին, ՆԱՏՕ-ն և Լատվիան զորավարժություն են անցկացնում
https://parstoday.ir/hy/news/world-i169800-Ուկրաինայի_պատերազմի_ֆոնին_ՆԱՏՕ_ն_և_Լատվիան_զորավարժություն_են_անցկացնում
Ուկրաինայի պատերազմի ֆոնին, Լատվիայի բանակը հայտարարել է ՆԱՏՕ-ի վեց անդամների հետ համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Ապրիլ 19, 2022 08:24 Asia/Tehran
  • Ուկրաինայի պատերազմի ֆոնին, ՆԱՏՕ-ն և Լատվիան զորավարժություն են անցկացնում

Ուկրաինայի պատերազմի ֆոնին, Լատվիայի բանակը հայտարարել է ՆԱՏՕ-ի վեց անդամների հետ համատեղ զորավարժությունների մեկնարկի մասին:

Լատվիայի բանակը երկուշաբթի օրը հայտարարել է հրամանատարական անձնակազմի վերապատարստման նպատակով ՆԱՏՕ-ի վեց անդամների՝ Լեհաստանի, Էստոնիայի, Լիտվայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Չեխիայի հետ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին: Զորավարժությունները կտևեն մինչև մայիսի 27-ը:

Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումից հետո ՆԱՏՕ-ն ավելացրել է արևելյան  Եվրոպայում տեղակայված զորքերի թիվը, իսկ  Լիտվան և մերձբալթյան մի շարք այլ երկրներ դաշինքին կոչ են անում ավելի շատ զորքեր տեղակայել այդ տարածաշրջանում:

Ուկրաինայի պատերազմը շարունակվում է արդեն երկու ամիս: Մինչ այժմ, աշխարհի 25 երկիր, մեծ քանակությամն զենք և  տեխնիկա է տրամադրել Կիևին: Մոկսվան հայտարարել է, որ նպատակ չունի օկուպացնել Ուկրաինան։