Ադրբեջանցի զինծառայողները Թուրքիայում մասնակցել են հրամանատարաշտաբային զորավարժությունների
Ապրիլ 25, 2022 07:56 Asia/Tehran
Ադրբեջանցի զինծառայողները մասնակցել են Թուրքիայի ԶՈՒ Ցամաքային զորքերի Պատրաստման և կառավարման կենտրոնում անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններին։
Ինչպես նշում է Armenia.Az-ը, այս մասին տեղեկությունը Twitter-ում տարածել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Մեր ադրբեջանցի եղբայրների մասնակցությամբ հաջողությամբ անցկացվել են «Անսասան եղբայրություն-2022» համակարգչային աջակցությամբ հրամանատարաշտաբային զորավարժությունները»,- ասվում է հաղորդագրությունում։
ARMENIA.AZ
Պիտակ