Մակրոնի հաղթանակի դեմ ֆրանսիացիների բողոքի ցույցերի ժամանակ երկու հոգի զոհվել է
https://parstoday.ir/hy/news/world-i170374-Մակրոնի_հաղթանակի_դեմ_ֆրանսիացիների_բողոքի_ցույցերի_ժամանակ_երկու_հոգի_զոհվել_է
Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակի դեմ բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ցուցարարների ու սոտիկանների միկջև, ինչի հետևանքով կա երկու զոհ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Ապրիլ 25, 2022 14:53 Asia/Tehran

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում Մակրոնի հաղթանակի դեմ բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ցուցարարների ու սոտիկանների միկջև, ինչի հետևանքով կա երկու զոհ:

Կիրակի երեկոյան, Փարիզում իր աջակիցների հետ հանդիպման ժամանակՄակրոնի ելույթին զուգահեռ,  Ֆրանսիայի տարբեր քաղաքներում ընդդիմությունը բողոքի ցույցեր է անցկացրել:

Հրապարակված տեսանյութերում երևում է, որ ոստիկանությունը հարձակվել է ցուցարարների վրա և արցունքաբեր գազ է կիրառել՝ նրանց ցրելու նպատակով: Բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների, այդ թվում ընտրություններում պարտված Մարին Լը Պպենի կողմնակիցների միջև: