Արևմտյան ԶԼՄ-ները լուսաբանել են Ղոդսի օրվա երթը
Արևմտյան ԶԼՄ-ները լուսաբանել են ուրբաթ օրը՝ Ղոդսի համաշխարհային օրվա կապակցությամբ Իրանի ողջ տարածքում կայացած երթը, որն անցկացվել է կորոնավիրուսային սահմանափակումների պայմաններում:
Associated Press-ը «Կորոնավիրուսաի համավարակի պատճառով երկամյա դադարից հետո, Իրանում նշում են Ղոդսի համաշխարհային օրը» վերնագրով հոդվածում գրել է. «Ղոդսի համաշխարհային օրը, Թեհրանի և Իրանի մյուս քաղաքների հազարավոր բնակիչներ դուրս են եկել փողոցներ՝ իրենց աջակցությունը հայտնելու Պաղեստինի ժողովրդին»:
Թերթն անդրադարձել է նաև երթի ընթացքում ԱՄՆ-ի, Բրիտանիայի ու Իսրայելի դրոշներն այրելուն:
Արևմտյան ու սիոնտսական լրտավմիջոցներն ուշադրություն են դարձրել նաև երթի շրջանակյում ցուցադրված «Խայբեր Շեքան» հեռահար հրթիռին:
Reuters-ը գրել է. «ԻՀՊԿ գլխավոր հրամանատար, գեներալ-մայոր Հուսեյն Սալամին, այս տարվա Ղոդսի օրվա երթի ժամանակ խոսել է Իսրայելի փլուզման մասին: Երթի ըթնացքում ցուցադրվել է նաև Իրանի նոր՝ «Խայբեր Շեքան» հեռահար հրթիռը»: