Ստամբուլում բերման են ենթարկվել գնաճի դեմ բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցներ
https://parstoday.ir/hy/news/world-i170922-Ստամբուլում_բերման_են_ենթարկվել_գնաճի_դեմ_բողոքի_ակցիայի_տասնյակ_մասնակիցներ
Թուրքիայում գնաճի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով, մայիսի մեկին՝ աշխատավորների միջազգային օրվան նվիրված ցույցի ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 01, 2022 14:59 Asia/Tehran
  • Ստամբուլում բերման են ենթարկվել գնաճի դեմ բողոքի ակցիայի տասնյակ մասնակիցներ

Թուրքիայում գնաճի հետևանքով առաջացած տնտեսական խնդիրների պատճառով, մայիսի մեկին՝ աշխատավորների միջազգային օրվան նվիրված ցույցի ժամանակ, ոստիկանությունը ձերբակալել է տասնյակ ցուցարարների:

Թուրքիայի հակախռովարար ոստիկանությունը տասնյակ ցուցարարների է ձերբակալել, որոնք փորձում էին հասնել Ստամբուլի Թաքսիմ գլխավոր հրապարակ՝ մայիսմեկյան ցույցեր իրականացնելու համար՝ ընդդեմ աննախադեպ գնաճով պայմանավորված տնտեսական դժվարությունների:

Ոստիկանությունը 30 մարդու է ձերբակալել Բեշիքթաշ շրջանում, 22 մարդու՝ Սիսլի շրջանում: Ստամբուլի նահանգապետի գրասենյակից հայտնել են, որ 164 ցուցարար է ձերբակալվել  անօրինական ցույցեր անցկացնելու պատճառով: 

Ըստ հաղորդման, վերջերս անցկացված սոցհարցման արդյունքները ցույց են տալիս, որ Թուրքիայում գնաճի տարեկան մակարդակն, ինչպես ակնկալվում էր, Ուկրանիայի պատերազմի պատճառով ապրիլին հասել է 68 տոկոսի և մինչև տարեվերջ մի փոքր կնվազի: