Ուկրաինան արգելված ականներ է օգտագործում
https://parstoday.ir/hy/news/world-i170998-Ուկրաինան_արգելված_ականներ_է_օգտագործում
Ռուսասատանի բանակը հայտարարել է, որ Ուկրաինան այդ երկրի հետ պատերազմում արգելված ականներ է օգտագործում:
(last modified 2026-06-03T14:24:08+00:00 )
Մայիս 02, 2022 12:10 Asia/Tehran

Ռուսասատանի բանակը հայտարարել է, որ Ուկրաինան այդ երկրի հետ պատերազմում արգելված ականներ է օգտագործում:

RT հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ռուսական ուժերը Դոնեցկի շրջանի ազատագրված գյուղերից մեկում հայտնաբերել են ուկրաինական բանակից մնացած մեծ քանակությամբ զենք, այդ թվում՝ արգելված ականներ։

Միջազգային օրենքով այդ ականների օգտագործումն արգելված է։ Այս տեսակի զենքերը պետք է ոչնչացված լինեին տարիներ առաջ, բայց Կիևը պահել է դրանք:

Ականներն այնպես են աշխատում, որ եթե մարդն անցնում է դրանց վրայով, այն մեկ մետր  ցատկում է վերև և մի քանի վայրկյան անդ պայթում: Պայթյունից առաջացած բեկորները սպանում են բազմաթիվ մարդկանց։

1997 թվականի պայմանագրի համաձայն՝ երկրները պետք է վերացնեն նման զենքերը: