Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել
https://parstoday.ir/hy/news/world-i171032-Ռուսաստանի_և_Թուրքիայի_պաշտպանության_նախարարները_հեռախոսազրույց_են_անցկացրել
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին մայիսի 2-ին հեռախոսով քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 02, 2022 18:09 Asia/Tehran
  • Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները հեռախոսազրույց են անցկացրել

Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Թուրքիայի ՊՆ նախարար Հուլուսի Աքարին մայիսի 2-ին հեռախոսով քննարկել են իրավիճակն Ուկրաինայում:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ին, այս մասին մայիսի 2-ին լրագրողներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Թուրքական կողմի նախաձեռնությամբ 2022-ի մայիսի 2-ին հեռախոսազրույցի միջոցով բանակցություններ են կազմակերպվել ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի և Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի միջև: Բանակցությունների շրջանակում քննարկվել են Ուկրաինայում ընթացող իրավիճակը, ինչպես նաև հումանիտար հարցեր»,-նշել է գերատեսչությունը:

armenpress.am