Կանխատեսվում է, որ Էրդողանը կհեռանա իշխանությունից Թուրքիայում շարունակվող գնաճի պատճառով
Ստամբուլի քաղաքապետը հայտարարել է, որ հաջորդ տարվա ընտրությունները մեծ փոփոխություններ են առաջացնելու Թուրքիայում, ինչը կհանգեցնի Էրդողանի պաշտոնանկությանը։
Թուրքիայում գնաճի, աղքատության ու գործազրկության ֆոնին, նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի ընդդիմադիրները, 81 նահանգներ կատարած այցի ժամանակ, կոչ են արել մարդկանց հաջորդ տարվա ընտրություններում չքվեարկել նրա օգտին։ Այս մասին հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը:
Ստամբուլի քաղաքապետ Աքրամ Իմամօղլուն, ով որպես պոտենցիալ թեկնածու է ներկայացվում Թուրքիայի հաջորդ տարվա ընտրություններում, երեկ մեկնել է Սևծովյան շրջանի նահանգներ և ելույթ է ունեցել Ռիզե քաղաքում։
«Ես անձամբ թեկնածության չեմ ձգտում: Բայց հաջորդ տարվա ընտրությունները մեծ փոփոխություններ են բերելու երկրին», ասել է Իմամօղլուն։
Հարցումների մեծ մասի արդյունքների համաձայն՝ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հաջորդ տարի Թուրքիայում կայանալիք ընտրություններում հաղթելու ոչ մի շանս չունի: