Թուրքիան արտերկրում ռազմական գործողությունների վրա ծախսել է 135 միլիոնդ ոլար
https://parstoday.ir/hy/news/world-i171364-Թուրքիան_արտերկրում_ռազմական_գործողությունների_վրա_ծախսել_է_135_միլիոնդ_ոլար
Թուրքիայի ՊՆ զեկույցում ասված է, որ 2021 թվականին երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների վրա 135 միլիոն դոլար ծախսելուց բացի, Անկարան ավելի քան 70 միլիարդ լիրա է ծախսել ավտանգությանն ուղղված գործողությունների և 200 միլոին լիրա՝ սահմանային պատի կառուցման համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 04:14 Asia/Tehran
  • Թուրքիան արտերկրում ռազմական գործողությունների վրա ծախսել է 135 միլիոնդ ոլար

Թուրքիայի ՊՆ զեկույցում ասված է, որ 2021 թվականին երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների վրա 135 միլիոն դոլար ծախսելուց բացի, Անկարան ավելի քան 70 միլիարդ լիրա է ծախսել ավտանգությանն ուղղված գործողությունների և 200 միլոին լիրա՝ սահմանային պատի կառուցման համար:

Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը վերջերս հրապարակել է մի հոդված, որում ասված է. ««Խաղաղության պաշտպանություն» գործողության շրջանակներում, Պաշտպանության նախարարությունը ռազմական ներկայություն ունի մի շարք երկրներում: Խաղաղության պաշտպանության գործունեությունը ներառում է «գործողություններ, որոնք իրականացվում են ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության շրջանակներում, ինչպես նաև համաշխարհային խաղաղության և կայունության հաստատման նպատակով»:

Մինչև 2020 թվականի ավարտը Թուրքիան ռազմական ներկայություն ուներ 10 երկրներում և ակնկալվում էր, որ այդ թիվը կհասնի 11-ի։ Նախորդ տարվա բյուջեի պլանավորման ժամանակ, կանխատեսսվում էր, որ 2022 թվականին այդ երկրների թիվը կհասնի  12-ի, իսկ  2023 թվականին՝ 15-ի:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Bianet կայքը գրել է. «Թուրքիայի պաշտպանության ոլորտի և ազգային անվտանգության պաշտպանության նպատակով նախատեսված 60 մլրդ 54 մլն լիրա բյուջեն այս տարվա վերջում ավելացել է, հասնելով  69 մլրդ 160 մլն լիրայի»։