Թուրքիան արտերկրում ռազմական գործողությունների վրա ծախսել է 135 միլիոնդ ոլար
Թուրքիայի ՊՆ զեկույցում ասված է, որ 2021 թվականին երկրի սահմաններից դուրս ռազմական գործողությունների վրա 135 միլիոն դոլար ծախսելուց բացի, Անկարան ավելի քան 70 միլիարդ լիրա է ծախսել ավտանգությանն ուղղված գործողությունների և 200 միլոին լիրա՝ սահմանային պատի կառուցման համար:
Թուրքական «Ջումհուրիյեթ» օրաթերթը վերջերս հրապարակել է մի հոդված, որում ասված է. ««Խաղաղության պաշտպանություն» գործողության շրջանակներում, Պաշտպանության նախարարությունը ռազմական ներկայություն ունի մի շարք երկրներում: Խաղաղության պաշտպանության գործունեությունը ներառում է «գործողություններ, որոնք իրականացվում են ՆԱՏՕ-ի, ՄԱԿ-ի և Եվրամիության շրջանակներում, ինչպես նաև համաշխարհային խաղաղության և կայունության հաստատման նպատակով»:
Մինչև 2020 թվականի ավարտը Թուրքիան ռազմական ներկայություն ուներ 10 երկրներում և ակնկալվում էր, որ այդ թիվը կհասնի 11-ի։ Նախորդ տարվա բյուջեի պլանավորման ժամանակ, կանխատեսսվում էր, որ 2022 թվականին այդ երկրների թիվը կհասնի 12-ի, իսկ 2023 թվականին՝ 15-ի:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Bianet կայքը գրել է. «Թուրքիայի պաշտպանության ոլորտի և ազգային անվտանգության պաշտպանության նպատակով նախատեսված 60 մլրդ 54 մլն լիրա բյուջեն այս տարվա վերջում ավելացել է, հասնելով 69 մլրդ 160 մլն լիրայի»։