Բայդենի հերթական լեզվի սայթաքումը. 50 անգամ եղել եմ Իրանում
Օհայոյի գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, ԱՄՆ նախագահը հերթական կոպիտ սխալն է թույլ տվել, ասելով, որ իր պաշտոնավարման ընթացքում 50 անգամ այցելել է Իրան։
Ըստ Fars News գործակալության՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ում ելույթներում հնչած սխալները մշտապես դառնում են սոցցանցերի օգտատերերի ծաղրի առարկա, վերջերս ավելի շատ է նման սխալներ թույլ տալիս:
The Washington Times-ն ուրբաթ հաղորդել է, որ Օհայո նահանգի Համիլթոն քաղաքում գտնվող United Performance Metals գործարանի աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, Բայդենը հայտարարել է, որ պաշտոնավարման ընթացքում 50 անգամ մեկնել է Իրան, Իրաք և Աֆղանստան:
Նախքան Բայդենի նախագահ ընտրվելը, հանրապետականները բազմիցս բարձրաձայնել են նրա մոտ դեմենցիայի առկայության հավանականության մասին: