ԱՄՆ-ում գործարան կատարած այցի ժամանակ Բայդենը մոլորվել է
https://parstoday.ir/hy/news/world-i171414-ԱՄՆ_ում_գործարան_կատարած_այցի_ժամանակ_Բայդենը_մոլորվել_է
Միացյալ Նահանգների նախագահը,ով վերջերս հաճախ հայտնվում է անհարմար դրության մեջ, Օհայոյի գործարան այցելության ժամանակ շփոթվել է մարդաշատ մթնոլորտում և հարցրել. «Ո՞ւր եմ գնում»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 07, 2022 14:22 Asia/Tehran

Միացյալ Նահանգների նախագահը,ով վերջերս հաճախ հայտնվում է անհարմար դրության մեջ, Օհայոյի գործարան այցելության ժամանակ շփոթվել է մարդաշատ մթնոլորտում և հարցրել. «Ո՞ւր եմ գնում»։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վերաբերյալ հրապարակված վերջին տեսանյութում երևում է, որ նա  Օհայոյում գտնվող մի գործարան այցելելիս մոլորվել է մարդաշատ սենյակում:

Տեսանյութը տարածվելուց հետո, օգտատերերը ծաղրել են Բայդենին, հիշելով նրա վերջին սխալներն ու տարօրինակ ժեստերը։ Ոմանք նույնիսկ մտահոգություն են հայտնել ԱՄՆ նախագահի առողջական վիճակի վերաբերյալ։

Ավելի վաղ ամերիկյան Washington Times թերթը հայտնել էր, որ Բայդենն Օհայոյի այս գործարանի աշխատակիցների առաջ ունեցած ելույթում  ասել է, որ իր պաշտոնավարման շրջանում 50 անգամ այցելել է Իրան, Իրաք և Աֆղանստան։

Նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր Բայդենի բազմաթիվ կոպիտ սխալները կրկնապատկել են ամերիկացի պաշտոնյաների և մարդկանց մտահոգությունը, երկիրը կառավարելու նրա կարողության վերաբերյալ: