Էրդողանը դեմ արտահայտվեց Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն
https://parstoday.ir/hy/news/world-i171938-Էրդողանը_դեմ_արտահայտվեց_Ֆինլանդիայի_և_Շվեդիայի_ՆԱՏՕ_ին_անդամակցելուն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարին, այս մասին հայտնում է Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը։ Այս մասին տեղեկանում է Yerevan-Times-ը:
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 13, 2022 18:16 Asia/Tehran
  • Էրդողանը դեմ արտահայտվեց Ֆինլանդիայի և Շվեդիայի ՆԱՏՕ-ին անդամակցելուն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այսօր հայտարարել է, որ բացասաբար է վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին միանալու գաղափարին, այս մասին հայտնում է Թուրքիայի պետական լրատվական գործակալությունը։ Այս մասին տեղեկանում է Yerevan-Times-ը:

Թուրքիան «դրական չի վերաբերվում» այս հարցում, ասել է Էրդողանը, քանի որ Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) անդամները «ակտիվ են սկանդինավյան այս երկրներում»:

Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ Թուրքիայում шհшբեկչшկան ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչները «նույնիսկ այդ երկրներում պատգամավորներ են»։

«Շվեդիան դարձել է PKK-ի և այլ шհшբեկչшկшն խմբավորումների տունը», — մեջբերում են թուրքական լրատվամիջոցները Էրդողանի խոսքերը։

Նշենք , որ որպեսզի Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին, անհրաժեշտ է այս դաշինքի արդեն անդամ բոլոր երկրների համաձայնությունը։

yerevan-times.com