Լոնդոնում կայացել է հաակիսրայելական բողոքի ցույց
https://parstoday.ir/hy/news/world-i172040-Լոնդոնում_կայացել_է_հաակիսրայելական_բողոքի_ցույց
Պաղեստինի օկուպացիայի 74-րդ տարվա նախօրեին, Լոնդոնի հազարավոր քաղաքացիներ երթ են անցկացրել Լոնդոնի փողոցներով՝ պահանջելով ազատագրել օկուպացված տարածքները։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2022 03:46 Asia/Tehran

Պաղեստինի օկուպացիայի 74-րդ տարվա նախօրեին, Լոնդոնի հազարավոր քաղաքացիներ երթ են անցկացրել Լոնդոնի փողոցներով՝ պահանջելով ազատագրել օկուպացված տարածքները։

 1948 մայիսի 15-ին Պաղեստինի օկուպացման օրն է, որն անվանում են «Աղետի օր»:  Պաղեստինցիների համար այս օրն իրենց հողերի բռնագրավման օրն է, երբ սկսվեց  ավելի քան 800 հազար պաղեստինցիների տեղահանման ու վտարման առաջին ալիքը: Սիոնիստներն այս օրը նշում են որպես ռեժիմի հիմնադրման օր: 

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը կայացած ցույցին մասնակցած հազարավոր լոնդոնցիներ կրել են Պաղեստինի դրոշը և պահանջել արդարություն հաստատել Պաղեստինի ճնշված ժողովրդի համար:

Ցուցարարները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ՝ դատապարտելով Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի կողմից Al-Jazeera-ի թղթակցի սպանությունը։

Ցույցի ամ նսակիցները հավաքվել են BBC-ի շենքի մոտ, այնուհետև երթով շարժվել  դեպի վարչապետի գրասենյակ, վանկարկելով. «Իսրայելը կեղծ և ռասիստական ​​ռեժիմ է»: