Լոնդոնում կայացել է հաակիսրայելական բողոքի ցույց
Պաղեստինի օկուպացիայի 74-րդ տարվա նախօրեին, Լոնդոնի հազարավոր քաղաքացիներ երթ են անցկացրել Լոնդոնի փողոցներով՝ պահանջելով ազատագրել օկուպացված տարածքները։
1948 մայիսի 15-ին Պաղեստինի օկուպացման օրն է, որն անվանում են «Աղետի օր»: Պաղեստինցիների համար այս օրն իրենց հողերի բռնագրավման օրն է, երբ սկսվեց ավելի քան 800 հազար պաղեստինցիների տեղահանման ու վտարման առաջին ալիքը: Սիոնիստներն այս օրը նշում են որպես ռեժիմի հիմնադրման օր:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ շաբաթ օրը կայացած ցույցին մասնակցած հազարավոր լոնդոնցիներ կրել են Պաղեստինի դրոշը և պահանջել արդարություն հաստատել Պաղեստինի ճնշված ժողովրդի համար:
Ցուցարարները վանկարկել են հակաիսրայելական կարգախոսներ՝ դատապարտելով Երուսաղեմն օկուպացրած ռեժիմի կողմից Al-Jazeera-ի թղթակցի սպանությունը։
Ցույցի ամ նսակիցները հավաքվել են BBC-ի շենքի մոտ, այնուհետև երթով շարժվել դեպի վարչապետի գրասենյակ, վանկարկելով. «Իսրայելը կեղծ և ռասիստական ռեժիմ է»: