Ստեղծվել է Թուրքական պետությունների օմբուդսմենների ասոցիացիա
https://parstoday.ir/hy/news/world-i172126-Ստեղծվել_է_Թուրքական_պետությունների_օմբուդսմենների_ասոցիացիա
Ստեղծվել է Թուրքական պետությունների օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ասոցիացիա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 15, 2022 16:16 Asia/Tehran
  • Ստեղծվել է Թուրքական պետությունների օմբուդսմենների ասոցիացիա

Ստեղծվել է Թուրքական պետությունների օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ասոցիացիա։

Օմբուդսմենի գրասենյակից Armenia.Az-ին հայտնել են, որ Մարդու իրավունքների հանձնակատար (օմբուդսմեն) Սաբինա Ալիևան մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու Թուրքական պետությունների օմբուդսմենների և մարդու իրավունքների ազգային ինստիտուտների ասոցիացիայի ստեղծման մասին փոխըմբռնման հուշագրի ստորագրման արարողությանը։

Փոխըմբռնման հուշագիրը ստորագրել են Ադրբեջանի, Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Ղրղզստանի օմբուդսմենները և իրավապաշտպան ազգային կառույցների ղեկավարները։ Ստորագրման արարողությունը տեղի է ունեցել Բուրսա քաղաքում, որը հռչակվել է «Թյուրքական աշխարհի 2022 թվականի մշակութային մայրաքաղաք»:

ARMENIA.AZ