Տաջիկստանում բացվել է «Ababil-2» իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը
https://parstoday.ir/hy/news/world-i172252-Տաջիկստանում_բացվել_է_ababil_2_իրանական_անօդաչու_թռչող_սարքերի_արտադրության_գործարանը
Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և Տաջիկստանի պաշտպանության նախարարի ներկայությամբ բացվել է «Ababil-2» իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը։
(last modified 2026-05-10T14:28:54+00:00 )
Մայիս 17, 2022 08:01 Asia/Tehran

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի և Տաջիկստանի պաշտպանության նախարարի ներկայությամբ բացվել է «Ababil-2» իրանական անօդաչու թռչող սարքերի արտադրության գործարանը։

Ըստ ԶՈՒ ԳՇ հասարակայնության հետ կապերի, Իրանի և Տաջիկստանի միջև համատեղ պաշտպանական և ռազմական համագործակցության ամրապնդման և զարգացման շրջանակում, Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերիի և Տաջիկստանի պաշտպանության նախարար Շիր Ալի Միրզայի և այդ երկրի մի խումբ բարձրաստիճան հրամանատարների ներկայությամբ, Դուշանբեում իր աշխատանքն է սկսել անօդաչու թռչող սարքերի արտադրության իրանական գործարանը:

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Տաջիկստանում «Ababil-2» գործարանի բացումը շրջադարձային է համարել երկու երկրների ռազմական համագործակցության ոլորտում, հավելելով, որ ապագայում ռազմական-պաշտպանական բոլոր ասպեկտներում Իրան-Տաջիկստան համագործակցությունն ընդլայնվելու է: