Թուրքիայի խորհրդարանի նախագահի ներկայությունը Շուշիի վիճելի տարածքում
https://parstoday.ir/hy/news/world-i172460-Թուրքիայի_խորհրդարանի_նախագահի_ներկայությունը_Շուշիի_վիճելի_տարածքում
Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում, Թուրքիայի խորհրդարանի նախագահը այցելել է Շուշիի վիճելի տարածք:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 19, 2022 08:01 Asia/Tehran
  • Թուրքիայի խորհրդարանի նախագահի ներկայությունը Շուշիի վիճելի տարածքում

Ադրբեջանի Հանրապետություն կատարած այցի ընթացքում, Թուրքիայի խորհրդարանի նախագահը այցելել է Շուշիի վիճելի տարածք:

Տնտեսական համագործակցության կազմակերպության՝ ԷԿՕ-ի խորհրդարանների 3-րդ նիսիտ շրջանակերում Թուրքիայի խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը մայիսի 17-ին այցելել է Ադրբեջան և այցի ընթացքում եղել է Ղարաբաղի վիճելի տարածքում: 

Շենթոփը Ադրբեջանի հսկողության տակ գտնվող տարածքներում այցելել է Շուշի պատմական քաղաք: 

Շուշի կատարած այցին մասնակցում էին Ադրբեջանի, Տաջիկստանի և Պակիստանի խորհրդարանների նախագահներ Սահեբե Ղաֆուրավան, Մոհամմեդ Թահեր Զաքիրզադեն և Ռաժա Փարվիզ Աշրաֆը:

Հայերը Թուրքիային մեղադրում են Ղարաբաղյան պատերազմում Բաքվի ցուցաբերած ծավալուն աջակցության համար: Հայկական բանակը Ադրբեջանի բանակի դեմ կռվել է 2020 թվականին, սակայն, ըստ իրականացված սոցհարցման արդյունքների, Ադրբեջանի փոխարեն հայերը Թուրքիային են համարում իրենց հիմնական թշնամին։