Աքար. Մեր խնդիրն է էլ ավելի խորացնել թուրք-ադրբեջանական եղբայրությունը
Մայիս 19, 2022 15:57 Asia/Tehran
Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարն ընդունել է Ադրբեջանի Զինված ուժերի վետերաններին։
Ինչպես հայտնում է Armenia.Az-ը՝ հղում անելով Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությանը, հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի օգնական Յունուս Էմրե Քարաօսմանօղլուն։
«Ադրբեջանական բանակը մեծ հաջողությամբ իրականացրեց հարձակողական ռազմագործողությունը: Դրա համար էլ, մենք լցված ենք ուրախությամբ: Մեր խնդիրն է էլ ավելի խորացնել թուրք-ադրբեջանական եղբայրությունը և առաջ տանել այն։ Այսպիսով, մենք կարող ենք վստահությամբ և համարձակ նայել դեպի ապագան»,- ընդգծել է Հուլուսի Աքարը։
ARMENIA.AZ
Պիտակ