ՆԱՏՕ-ն հետախուզություն միջոցով ուսումնասիրում է ՌԴ կարևոր կիբեռօբյեկտների պաշտպանությունը
https://parstoday.ir/hy/news/world-i172586-ՆԱՏՕ_ն_հետախուզություն_միջոցով_ուսումնասիրում_է_ՌԴ_կարևոր_կիբեռօբյեկտների_պաշտպանությունը
ՆԱՏՕ-ն օգտագործում է ռադիոէլեկտրոնային և համակարգչային հետախուզությունը` Ռուսաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ տվյալներ ստանալու համար։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Մայիս 20, 2022 19:33 Asia/Tehran
  •  ՆԱՏՕ-ն հետախուզություն միջոցով ուսումնասիրում է ՌԴ կարևոր կիբեռօբյեկտների պաշտպանությունը

ՆԱՏՕ-ն օգտագործում է ռադիոէլեկտրոնային և համակարգչային հետախուզությունը` Ռուսաստանում կարևոր տեղեկատվական ենթակառուցվածքների պաշտպանության վերաբերյալ տվյալներ ստանալու համար։

Այս մասին հայտարարել է ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը՝ ամփոփելով ԱԽ խորհրդի նիստի արդյունքները։

Նշվում է, որ կրիտիկական տեղեկատվական ենթակառուցվածքի օբյեկտներն են՝ պետական գերատեսչությունները, ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկությունները, առողջապահական կազմակերպությունները, տրանսպորտը, կապի, վարկային և ֆինանսական հատվածի, էներգետիկայի, վառելիքի, միջուկային, հրթիռային և տիեզերական, հանքարդյունաբերության, մետալուրգիական և քիմիական արդյունաբերության տեղեկատվական համակարգերը: