Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործչի դատապարտման
Մայիս 22, 2022 12:52 Asia/Tehran
Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման։
Ջանան Քաֆթանջիօղլուն մեղադրվում է Twitter-ում Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և հասարակական կարծիքը ապակողմնորոշելու և հակակառավարական ցույցերի կազմակերպման մեջ: Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մասին նրա դիրքորոշումը նույնպես հիմք է հանդիսացել, որպեսզի Ստամբուլի դատարանում գործ հարուցվի Քաֆթանջիօղլուի դեմ։
2019 թվականին տիկին Քաֆթանջիօղլուն դատարանի կողմից դատապարտվել է 9 տարի, 8 ամիս 20 օր ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 5 տարի։
Պիտակ