Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործչի դատապարտման
https://parstoday.ir/hy/news/world-i172730-Ստամբուլում_բազմահազարանոց_ցույց_է_անցկացվել_ընդդեմ_թուրք_ընդդիմադիր_գործչի_դատապարտման
Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 22, 2022 12:52 Asia/Tehran
  • Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործչի դատապարտման

Ստամբուլում բազմահազարանոց ցույց է անցկացվել՝ ընդդեմ թուրք ընդդիմադիր գործիչ Ջանան Քաֆթանջիօղլուի դատապարտման։

Ջանան Քաֆթանջիօղլուն մեղադրվում է Twitter-ում Ռեջեփ Թայիփ Էրդողանին վիրավորելու և հասարակական կարծիքը ապակողմնորոշելու և հակակառավարական ցույցերի կազմակերպման մեջ: Թուրքիայի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) մասին նրա դիրքորոշումը նույնպես հիմք է հանդիսացել, որպեսզի  Ստամբուլի դատարանում գործ  հարուցվի Քաֆթանջիօղլուի դեմ։

2019 թվականին տիկին Քաֆթանջիօղլուն դատարանի կողմից դատապարտվել է 9 տարի, 8 ամիս 20 օր ազատազրկման, սակայն Վերաքննիչ դատարանը պատիժը կրճատել է մինչև 5 տարի։