Ճապոնացիները բողոքում են Տոկիո Ջո Բայդենի այցի դեմ
https://parstoday.ir/hy/news/world-i172780-Ճապոնացիները_բողոքում_են_Տոկիո_Ջո_Բայդենի_այցի_դեմ
Ճապոնացիները բողոքում են Ջո Բայդենի Տոկիո այցի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2022 02:54 Asia/Tehran

Ճապոնացիները բողոքում են Ջո Բայդենի Տոկիո այցի դեմ:

Ասիական շրջագայության շրջանակում, հարավային Կորեայից հետո, ԱՄՆ նախագաը  կիրակի երեկոյան ժամանել է Ճապոնիա:

Հարյւրավոր ճապոնացիներ բողոքի ցույց են ակզմակերպել Բայդենի այցի դեմ: ԱՄՆ նախագահը Ճապոնիայում մասնակցելու է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի անվտանգության քառակողմ երկխոսության (Quadrilateral Security Dialogue, Quad) ղեկավարների հանդիպմանը:

Այցի շրջանակում, անվտանգությունը պահպանելու են 18 հազար ոստիկաններ և անվտանգության ուժեր:

Ականատեսների վկայությամբ՝ Տոկիոյի երկնքում վաղ առավոտից պարեկություն են իրականացրել ոստիականական ուղղաթիռները:

Ճապոնացիները միշտ դեմ են եղել իրենց երկրում ԱՄՆ ռազմական ներկայությանը և ռազմաբազայի տեղակայմանը և իրենց բողոքն արտահայտել են  հակաամերիկյան ցույցեր կազմակերպելով:

Ճապոնացիները չեն մոռացել 1945 թվականին ԱՄՆ զինված ուժերի կողմից Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները և միշտ իրենց ատելությունն են հայտնել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության նկատմամբ։