Ճապոնացիները բողոքում են Տոկիո Ջո Բայդենի այցի դեմ
Ճապոնացիները բողոքում են Ջո Բայդենի Տոկիո այցի դեմ:
Ասիական շրջագայության շրջանակում, հարավային Կորեայից հետո, ԱՄՆ նախագաը կիրակի երեկոյան ժամանել է Ճապոնիա:
Հարյւրավոր ճապոնացիներ բողոքի ցույց են ակզմակերպել Բայդենի այցի դեմ: ԱՄՆ նախագահը Ճապոնիայում մասնակցելու է Ճապոնիայի, ԱՄՆ-ի, Հնդկաստանի եւ Ավստրալիայի անվտանգության քառակողմ երկխոսության (Quadrilateral Security Dialogue, Quad) ղեկավարների հանդիպմանը:
Այցի շրջանակում, անվտանգությունը պահպանելու են 18 հազար ոստիկաններ և անվտանգության ուժեր:
Ականատեսների վկայությամբ՝ Տոկիոյի երկնքում վաղ առավոտից պարեկություն են իրականացրել ոստիականական ուղղաթիռները:
Ճապոնացիները միշտ դեմ են եղել իրենց երկրում ԱՄՆ ռազմական ներկայությանը և ռազմաբազայի տեղակայմանը և իրենց բողոքն արտահայտել են հակաամերիկյան ցույցեր կազմակերպելով:
Ճապոնացիները չեն մոռացել 1945 թվականին ԱՄՆ զինված ուժերի կողմից Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծությունները և միշտ իրենց ատելությունն են հայտնել մարդկության դեմ ուղղված այս հանցագործության նկատմամբ։