Անկարան շուտով նոր ռազմական օպերացիա կսկսի իր հարավային սահմանների երկայնքով. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/world-i172856-Անկարան_շուտով_նոր_ռազմական_օպերացիա_կսկսի_իր_հարավային_սահմանների_երկայնքով._Էրդողան
Անկարան շուտով նոր ռազմական օպերացիա կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու համար՝ այդ շրջաններից «ահաբեկչական սպառնալիքների» դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 23, 2022 18:32 Asia/Tehran
  • Անկարան շուտով նոր ռազմական օպերացիա կսկսի իր հարավային սահմանների երկայնքով. Էրդողան

Անկարան շուտով նոր ռազմական օպերացիա կսկսի իր հարավային սահմանների երկայնքով՝ 30 կիլոմետրանոց «անվտանգության գոտի» ստեղծելու համար՝ այդ շրջաններից «ահաբեկչական սպառնալիքների» դեմ պայքարելու համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը։

«Այդ օպերացիայի հիմնական թիրախը լինելու են այն տարածքները, որոնք մեր երկրի վրա հարձակումների կենտրոններն են»,- ասել է Էրդողանը` չմանրամասնելով:

Նա նշել է, որ օպերացիան կսկսվի այն ժամանակ, երբ զինվորականները, հետախուզությունն ու անվտանգության ուժերը ավարտեն նախապատրաստական ​​աշխատանքները։

news.am