Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Իսրայել
https://parstoday.ir/hy/news/world-i172970-Թուրքիայի_արտգործնախարարը_ժամանել_է_Իսրայել
Թուրքիայի ԱԳ նախարարին սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։
(last modified 2026-04-25T14:25:32+00:00 )
Մայիս 25, 2022 02:52 Asia/Tehran
  • Թուրքիայի արտգործնախարարը ժամանել է Իսրայել

Թուրքիայի ԱԳ նախարարին սպասարկող ինքնաթիռը վայրէջք է կատարել Թել Ավիվի Բեն Գուրիոն օդանավակայանում։

 Օդանավակայանում Չավուշօղլուին դիմավորել են մի խումբ իսրայելցի դիվանագետներ, ԱԳՆ արարողակարգի բաժնի պատասխանատու  և Անկարայում ռեժիմի դեսպանատան ղեկավար Իրիտ Լիլիանի գլխավորությամբ, ինչպես նաև  Պաղեստինի օկուպացված տարածքներում Թուրքիայի դեսպանատան պատասխանատուն:

Թուրքիայի ԱԳ նախարարը Թել Ավիվում հանդիպելու է Իսրայելի ԱԳ նախարար Յաիր Լապիդի հետ:

Իսրայելի նախագահ Իսհակ Հերցոգի Թուրքիա կատարած այցից և  նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած այցի նպատակը Անկարայի և Թել Ավիվի միջև հարաբերությունների զարգացումը քննարկումնն է։

Այցը տեղի է ունենում այն պայմաններում, երբ Թուրքիայի կառավարության պաշտոնյաները՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, բազմիցս հայտարարել են, որ  աջակցում են Պաղեստինի ժողովրդին օկուպացիայի և Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների դեմ պայքարում: Իրականում այդ աջակցությունը սահմանափակ է եղել։