Բայդենը հերթական կոպիտ սխալն է թույլ տվել
ԱՄՆ նախագահը Մերիլենդում ունեցած ելությում սխալմամբ հայտարարել է, որ Հյուսիսային Կորեան միացել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ սահմանած երկրներին:
Մերիլենդ նահանգի Աննապոլիսի ռազմածովային ակադեմիայի ուսանողների ավարտական արարողության ժամանակ, Ջո Բայդենը Հարավային Կորեայի փոխարեն նշել է Հյուսիսային կորեայի անունը:
Բայդենն ասել է. «Որևէ մեկը մտածե՞լ է, որ երբ ես կոչ էի անում պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, ՆԱՏՕ-ից բացի, Ավստրալիան, Ճապոնիան, Հյուսիսային Կորեան և ԱՍԵԱՆ-ի որոշ երկրներ [Հարավ-Արևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան] կաջակցեն այդ պատժամիջոցներին»:
Բայդենի կոպիտ սխալները հերթական անգամ Թրամփին հնարավորություն են տվել իր օգտին օգտագործել դրանք և ծաղրել գործող նախագահին:
Վերջին հարցազրույցներից մեկում Թրամփն ասել է. «Ես հոգեբանական թեստ անցա, որպեսզի ինձ այլեւս հիմար չանվանեն, և Բայդենը նույնպես պետք է նման թեստ անցնի»։