Թուրքիան վերահաստատել է իր դիրքորոշումը՝ ի պաշտպանություն Ադրբեջանի Հանրապետության
Թուրքիայի փոխնախագահը վերահաստատել է իր աջակցությունն Ադրբեջանի Հանրապետության նկատմամբ:
Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը շաբաթ օրն Անկարայում Ադրբեջանի Հանրապետության անկախության տարեդարձին նվիրված միջոցառման ժամանակ ունեցած ելույթում ասել է.«Թուրքիան երբեք իր ճակատագիրն իր հին դաշնակից Ադրբեջանից չի առանձնացրել»:
Օքթայը խոսել է Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության միջև վերջին պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի որոշ հատվածների նկատմամբ Բաքվի վերահսկողության մասին և այդ տարածքների նկատմամբ Երևանի վերահսկողությունը շրջանը որակել որպես «օկուպացիա»:
Թուրքիայում Ադրբեջանի Հանրապետության դեսպան Ռաշադ Մամեդովն անդրադառնալով 1991 թվականի հոկտեմբերի 18-ին անկախություն ձեռք բերելուց հետո Ադրբեջանի խնդիրներին ասել է.«Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքերի գրավման ժամանակ ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիներ ստիպված եղան լքել իրենց տները և արտագաղթել»։
Մամեդովը Լեռնային Ղարաբաղում 44-օրյա պատերազմում Բաքվի հաղթանակը որակել է որպես Ադրբեջանի եւ Թուրքիայի համատեղ հաղթանակ։