Կովկասում խաղաղություն հաստատելը հայ-ադրբեջանական բանակցությունից է կախված. Զուրաբիշվիլի
https://parstoday.ir/hy/news/world-i173458-Կովկասում_խաղաղություն_հաստատելը_հայ_ադրբեջանական_բանակցությունից_է_կախված._Զուրաբիշվիլի
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարությունը հրապարակելիս ասաց, որ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքից է կախված։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Մայիս 30, 2022 17:22 Asia/Tehran
  • Կովկասում խաղաղություն հաստատելը հայ-ադրբեջանական բանակցությունից է կախված. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ համատեղ հայտարարությունը հրապարակելիս ասաց, որ տարածաշրջանում լիակատար խաղաղության հաստատումը Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների արդյունքից է կախված։

«Տարածաշրջանի ապագան սերտորեն կապված է խաղաղ միջավայրից։ Հուսով ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հաջողությամբ կշարունակվեն։ Այս առումով ողջունում ենք ԵՄ-ի ներգրավվածությունը»,- ընդգծեց Զուրաբիշվիլին։

Նա նշեց, որ տարածաշրջանում խաղաղության հաստատումից է կախված տնտեսական զարգացումը և բոլոր նոր ծրագրերը, որոնք վերաբերում են տարածաշրջանին։ Դրանք, ըստ Վրաստանի նախագահի, ապագայի հեռանկարներ կստեղծեն։

Զուրաբիշվիլին հավելեց, որ Խաչատուրյանի հետ հանդիպմանն ընդգծվել է տրանսպորտային և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը։ Անդրադարձել են նաև Վրաստանում ապրող հայերի մայրենի լեզուն պահպանելու հարցին։ Զուրաբիշվիլին նշեց` Վրաստանում գտնվող հայկական և ադրբեջանական ծագմամբ քաղաքացիների խաղաղ համագոյակցությունն օրինակ է Կովկասի տարածաշրջանի համար։