ՄԱԿ-ը փոխել է Թուրքիայի անունը
ՄԱԿ-ը բավարարել է Թուրքիայի խնդրանքը՝ փոխել հանրապետության անվանումը բոլոր պաշտոնական փաստաթղթերում,« Turkey-ն ( արտասանվում է Թըրքի) վերանվանվել է Türkiye»( արտասանվում է Թըրքիյե):
Անադոլու լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի խոսնակ Ստեֆան Դյուժարիկը հայտարարել է, որ Թուրքիայի անունը փոխելու վերաբերյալ այդ երկրի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի նամակն ուղարկվել էր կազմակերպությանը:
Դյուժարիկն ասել է.«Republic of Turkey-ն վերանվանվել է Republic of Türkiye:Փոփոխությունն ուժի մեջ է մտել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի դիմումն ստանալուց անմիջապես հետո։
Երկրի անվան կարճ տարբերակն այժմ Turkey-ի փոխարեն կդառնա Türkiye: Թուրքիայի տեղը այբբենական կարգով չի փոխվի, հավելել է Դյուժարիկը:
Մևլութ Չավուշօղլուն ասել է.«ՄԱԿ-ին ուղարկած նամակում մենք Թուրքիայի անունը կազմակերպության կողմից օգտագործվող օտար լեզուներում գրանցել ենք Türkiye»:
Անգլերենով և միջազգային շրջանակներում Թուրքիայի անվանումը գործածվել է որպես Turkey (արտասանվում է «Թըրքի» և անգլերեն նշանակում է հնդկահավ):
Փոխվելով այդ երկրի անունն այսուհետ այն կոչվելու էTürkiye (արտասանվում է «Թըրքիե»):