"3+3'' ձևաչափով երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում. Լավրով
https://parstoday.ir/hy/news/world-i174156-3_3''_ձևաչափով_երկրորդ_հանդիպումը_տեղի_կունենա_մոտ_ապագայում._Լավրով
Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 08, 2022 12:42 Asia/Tehran

Հարավային Կովկասի հարցով «3+3» ձևաչափով (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան - Ռուսաստան, Թուրքիա, Իրան) համագործակցության հարթակի երկրորդ հանդիպումը տեղի կունենա մոտ ապագայում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին նշել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը թուրք գործընկեր Մևլութ Չավուշօղլուի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում:

«Մենք պայմանավորվեցինք, թե ինչպես շարունակել աշխատանքը Հարավային Կովկասում, գիտեք, Թուրքիայի նախաձեռնությամբ «3 + 3» ձևաչափի մասին: Առաջին հանդիպումն անցկացրել ենք Մոսկվայում, վրացի գործընկերները չկարողացան մասնակցել, բայց շեշտում ենք, որ միշտ ուրախ կլինենք նրանց այնտեղ տեսնել: Հաջորդ հանդիպումը պատրաստվում է շատ մոտ ապագայում»,-նշել է Սերգեյ Լավրովը:

armenpress.am