ԱՄՆ գագաթնաժողովում Բայդենի ելույթն ընդհատվել է
ԱՄՆ նախագահի ելույթը ԱՄՆ գագաթնաժողովում ընդհատվել է որոշ ներկաների բողոքի պատճառով։
Ամերիկյան պետությունների կազմակերպության իններորդ գագաթնաժողովը մեկնարկել է հունիսի 6-ին Կալիֆորնիայի Լոս Անջելեսում, այն պայմաններում, երբ Լատինական Ամերիկայի որոշ երկրներ քննադատել; են Սպիտակ տան պաշտոնյաներին՝ Կուբայի, Նիկարագուայի և Վենեսուելայի պաշտոնյաներին չհրավիրելու համար:
Երբ նախագահ Ջո Բայդենը ցանկացել է սկսել իր ելույթը, ներկաներից մի քանիսը նրա դեմ կարգախոսներ են վանկարկել ու մի քանի անգամ ընդհատել նրան։
Մեքսիկայի ԱԳ նախարար Մարսելո Էբրարդը մեղադրել է ԱՄՆ-ին երկակի մոտեցման մեջ, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել է հրավիրել Կուբայի, Վենեսուելայի և Նիկարագուայի պաշտոնայներին՝ պատճառաբանելով, որ դրանք ժողովրդավարական երկրներ չեն: