Մադուրոն կայցելի Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i174258-Մադուրոն_կայցելի_Իրան
Վենեսուելայի նախագահի գլխավորած պատվիրակությունը շաբաթ օրը կայցելի Իրան։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 09, 2022 17:50 Asia/Tehran
  • Մադուրոն կայցելի Իրան

Վենեսուելայի նախագահի գլխավորած պատվիրակությունը շաբաթ օրը կայցելի Իրան։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն, բարձրաստիճան քաղաքական և տնտեսական պատվիրակության գլխավորությամբ, պաշտոնական այցով կժամանի  Թեհրան։

Վենեսուելայի նախագահի երկօրյա այցն Իրան կկայանա Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի պաշտոնական հրավերով։

Իրանի նախագահի հետ հանդիպումներն ու երկու երկրների բարձրաստիճան պատվիրակությունների համատեղ հանդիպման անցկացումը Մադուրոյի՝ Թեհրան կատարելիք այցի ծրագրերից են։