Գերմանիայում վրաերթի է ենթարկվել 14 աշակերտ
https://parstoday.ir/hy/news/world-i174320-Գերմանիայում_վրաերթի_է_ենթարկվել_14_աշակերտ
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Բեռլինում տեղի ունեցած վարերթի հետևանքով վիրավորվել է 14 աշակերտ, իսկ նրանց ուսուցիչը զոհվել է։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 10, 2022 09:26 Asia/Tehran

Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Բեռլինում տեղի ունեցած վարերթի հետևանքով վիրավորվել է 14 աշակերտ, իսկ նրանց ուսուցիչը զոհվել է։

Աշակերտները Գերմանիայի Հեսսեն նահանգից էին: Բեռլինի ոստիկանությունը թվիթերյան հաղորդագրության մեջ հայտարարել է, որ նրանց ուղեկցող ուսուցիչը տեղում մահացել է:

Ըստ հաղորդագրության՝ վթարի ենթարկված ավտոմեքենայում հայտնաբերվել է նաև խոստովանական ցուցմունք։

Գերմանական Բիլդ թերթը  մեջբերել է քննիչի խոսքերը. «Դա ամենևին էլ պատահական չէր, Այդ հանցագործությունն իրկանացրել է մի խելագար»։

Բեռլինի ոստիկանությունը Sky News-ին ասել է. «Մեքենան վարելու մեջ կասկածվող 29-ամյա տղամարդը ձերբակալվել է: Նա ունի Գերմանիայի ու Հայաստանի քաղաքացիություն»:

Ավելի վաղ, ոստիկանությունը հայտարարել էր, որ  պարզ չէ հանցագործությունը միտումնավոր է իրականացվե՞լ, թե՝ ոչ:

 

Հայերեն ռադիոալիքին հետևեք սոցցանցերում

https://www.instagram.com/parstodayarmenian/
https://twitter.com/radio_armenian
https://www.reddit.com/user/armradio/
https://urmedium.com/c/armenianradio