Լավրովն ընդգծել է Եվրոպայի ճակատագիրը որոշելու ՆԱՏՕ-ի՝ անկարողության վրա
Ռուսաստանի արտգործնախարարն ասել է, որ ՆԱՏՕ-ն այլևս չի կարող որոշել եվրոպական երկրների ճակատագիրը։
Ուրբաթ օրը Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն, քննադատելով Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկիի կողմից ռուս բարձրաստիճան պաշտոնյաների դեմ սահմանված պատժամիջոցները, դրանք նմանեցրել է մանկական զվարճանքի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկին հրամանագիր է ստորագրել ռուս պաշտոնյաների, այդ թվում՝ նախագահ Վլադիմիր Պուտինի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին։
Չնայած այս ամենին, Արևմուտքը մտավախություն ունի, որ Ռուսաստանի դեմ տնտեսական, հատկապես նավթագազային հատվածում պատժամիջոցների շարունակությունը, ավելի կապակայունացնի տնտեսական իրավիճակը Եվրոպայում և համաշխարհային էներգետիկ շուկաներում։
Եվրոպական երկրների կողմից շարունակվող հակառուսական քաղաքականությունը վտանգել է նաև Եվրոպայի ներքին անվտանգությունը։