Թուրքմենստանի նախագահը հունիսի 21-ին կայցելի Իրան
https://parstoday.ir/hy/news/world-i174558-Թուրքմենստանի_նախագահը_հունիսի_21_ին_կայցելի_Իրան
Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հունիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Իրան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին այդ մասին հաղորդում Է IRNA գործակալությունը: Նշվում Է, որ այցը կտեւի երկու օր:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 13, 2022 11:37 Asia/Tehran
  • Թուրքմենստանի նախագահը հունիսի 21-ին կայցելի Իրան

Թուրքմենստանի նախագահ Սերդար Բերդիմուհամեդովը հունիսի 21-ին պաշտոնական այցով կժամանի Իրան: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունիսի 13-ին այդ մասին հաղորդում Է IRNA գործակալությունը: Նշվում Է, որ այցը կտեւի երկու օր:

Բերդիմուհամեդովը կժամանի պաշտոնատար անձանց պատվիրակության գլխավորությամբ: Այցի ընթացքում պլանավորվում Է երկու երկրների համագործակցության համաձայնագրի ստորագրում: Ուղեւորությունն իրականացվում Է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հրավերով: Մարտի 15-ին Թուրքմենստանի Կենտրոնական ընտրական հանձանաժողովը հայտնել Է, որ պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրություններում, որոնք կայացել են մարտի 12-ին, հաղթանակ Է տարել Սերդար Բերդիմուհամեդովը, որի օգտին Է քվեարկել ընտրողների 72,97 տոկոսը: Ավելի վաղ երկիրը գլխավորել Է նրա հայրը՝ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: