Human Rights Watch. Գազայի շրջափակումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է
Հունիս 15, 2022 04:54 Asia/Tehran
Human Rights Watch-ը հայտարարել է, որ Սիոնիստական ռեժիմի կողմից Գազայի հատվածի շարունակվող շրջափակումը մարդկության դեմ ուղղված հանցագործություն է:
Գազայի պաշարման 15-րդ տարելիցի կապակցությամբ տարածած հայտարարության մեջ, կազմակերպությունն ընդգծել է, որ շրջափակումը հանցագործություն է մարդկության դեմ և ռասիզմ դրսևորում՝ միլիոնավոր մարդկանց նկատմամբ:
«Գազայի շրջափակումն ավելի քան երկու միլիոն մարդու զրկել է իրենց կյանքը բարելավելու ցանկացած հնարավորությունից», - ասվում է Human Rights Watch-ի հայտարարության մեջ:
Հայտարարության մեջ նշվում է. «Գազայի շրջափակումը ոչնչացրել է այս տարածաշրջանի տնտեսությունը, և շատ մարդիկ բաց են թողել զարգացման կարևոր հնարավորությունները»:
Պիտակ