ԱՄՆ Տեխաս նահանգում 24 ժամում հրաձգության զոհ է դարձել երկու անչափահաս
https://parstoday.ir/hy/news/world-i174722-ԱՄՆ_Տեխաս_նահանգում_24_ժամում_հրաձգության_զոհ_է_դարձել_երկու_անչափահաս
ԱՄՆ-ում գրանցվել է հրաձգության հերթական դեպքը, որին զոհ է գնացել 9 և 7 տարեկան երկու երեխա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 15, 2022 08:12 Asia/Tehran
  • ԱՄՆ Տեխաս նահանգում 24 ժամում հրաձգության զոհ է դարձել երկու անչափահաս

ԱՄՆ-ում գրանցվել է հրաձգության հերթական դեպքը, որին զոհ է գնացել 9 և 7 տարեկան երկու երեխա:

Տեխասի ոստիկանությունը հայտնել է, որ երկուշաբթի երեկոյան անհայտ անձը մեքենայից կրակել է Տեխասի Հարիս քաղաքի տներից մեկի ուղղությամբ, ինչի հետևանքով զոհվել է  7-ամյա երեխա:

Հյուսթոնի ոստիկանության տվյալներով՝ դեպքից 24 ժամ անց, Հարիսից 20 մղոն հեռավորության վրա, հրաձգության հետևանքով, իր տան մեջ սպանվել է 9-ամյա աղջիկ: Ոստիկանությունը հավելել է, որ միջադեպը գրանցվել է  ընտանեկան բռնության ժամանակ:

Մեկ շաբաթ առաջ, Դեթրոյթ քաղաքում տեղի ունեցած հրաձգության հետևանքով, զոհվել էր 11-ամյա մի աղջիկ: