Հունաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Սթոլթենբերգին դաշինքում Թուրքիայի «դեսպան» է անվանել
https://parstoday.ir/hy/news/world-i174810-Հունաստանի_ընդդիմադիր_կուսակցության_առաջնորդը_Սթոլթենբերգին_դաշինքում_Թուրքիայի_դեսպան_է_անվանել
Հունական ընդդիմադիր «ՊԱՍՈԿ - Փոփոխության շարժում» կուսակցության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին դաշինքում Թուրքիայի «դեսպան» է նշանակել, գրում է Greek Reporter-ը։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հունիս 15, 2022 20:31 Asia/Tehran
  • Հունաստանի ընդդիմադիր կուսակցության առաջնորդը Սթոլթենբերգին դաշինքում Թուրքիայի «դեսպան» է անվանել

Հունական ընդդիմադիր «ՊԱՍՈԿ - Փոփոխության շարժում» կուսակցության առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգին դաշինքում Թուրքիայի «դեսպան» է նշանակել, գրում է Greek Reporter-ը։

«Ցավոք, սա առաջին դեպքը չէ, երբ պարոն Սթոլթենբերգն արդարացնում է Էրդողանի ավտորիտար ռեժիմը»,- ասել է Անդրուլակիսը` քննադատելով  Սթոլթենբերգին Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ Թուրքիայի նախագահի առարկությունների հետ կապված վերջին հայտարարությունների համար` վկայակոչելով նրանց ենթադրյալ աջակցությունը քրդական «ահաբեկչությանը»:

Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիան իր անվտանգության հետ կապված «օրինական մտահոգություններ ունի»:

«Նա չի կարող միաժամանակ Էրդողանի դեսպանը եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը լինել»,- ասել է Անդրուլակիսը։

news.am