Չնայած Երևանի ընդդիմությանը, Բաքուն պնդում է Զանգեզուրի միջանցքը բացելու վրա
Ադրբեջանի Հանրապետության նախագահը կրկին տարածքային պահանջներ առաջ քաշելով, ասել է.«Առանց Զանգեզուրի միջանցքի բացման շատ դժվար կլինի խոսել խաղաղության մասին։ Զանգեզուրի միջանցքի բացումը տարածաշրջանում խաղաղության հաստատման պայմաններից մեկն է»:
Ինչպես հաղորդում է Fars լրատվական գործակալությունը, «Գլոբալ աշխարհակարգին սպառնացող վտանգները» թեմայով Բաքվի իներորդ ֆորումի բացմանն իր ելույթում, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ասել է.«Զանգեզուրի միջանցքի բացման շուտափույթ որոշումը տարածաշրջանում ապագա խաղաղության հիմնարար տարրերից մեկն է։ Եթե մեզ այդ մուտք-ելքը չտրվի, ապա խաղաղության մասին խոսելը շատ դժվար կլինի»:
Ղարաբաղյան երկրորդ պատերազմն ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին կնքված հրադադարի համաձայնագրով: Համաձայնագրի կնքման հարցում Ռուսաստանը որպես միջնորդ է հանդես եկել:
Սակայն Ադրբեջանի Հանրապետությունը հրադադարի համաձայնագրի ստորագրումից հետո, սահմանները փոխելու նպատակով Զանգեզուրի միջանցքի բացման համար ենթահող ստեղծելու հայտարարություններով հանդես եկավ: Դա այն դեպքում,երբ համաձայնագրում միջանցքի մասին ոչ մի արտահայտություն չկա: