Ադրբեջանի ՊՆ.Հայաստանը գնդակոծել է Ադրբեջանի դիրքերը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ հայկական ուժերը գնդակոծել են այդ երկրի սահմանային դիրքերը։
Ադրբեջանի ՊՆ-ն կիրակի օրը մեղադրել է հայկական ուժերին սահմանային դիրքերի ուղղությամբ կրակելու մեջ և պնդել, որ հայկական ուժերը սահմանամերձ քաղաքներում խոշոր տրամաչափի զինատեսակներից գնդակոծել են ադրբեջանական բանակի դիրքերը ։
Նախարարությունից հայտնում են, որ միջադեպից հետո Ադրբեջանի բանակի ստորաբաժանումները ձեռնարկել են համարժեք միջոցներ։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է սահմանին կրակոցներ արձակելու Ադրբեջանի Հանրապետության մեղադրանքները։
«Իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի Հանրապետության սահմանին հարաբերական կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի լիակատար վերահսկողության ներքո»,- ասված է ՀՀ պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունում։