Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ
https://parstoday.ir/hy/news/world-i175202-Թուրքիայի_նախագահը_հեռախոսազրույց_է_ունեցել_Իսրայելի_նախագահի_հետ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 20, 2022 16:20 Asia/Tehran
  • Թուրքիայի նախագահը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի հետ։

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը տարածաշրջանային խնդիրների, անվտանգային հարցերի ներառյալ ահաբեկչության դեմ պայքարի շուրջ, ինչպես նաև շարունակել համագործակցությունը հանուն խաղաղության և կայունության։

Կողմերը քննարկել են նաև թուրք-իսրայելական երկկողմ հարաբերությունների վիճակը և տարածաշրջանային հարցեր։

armenpress.am