ԱՄՆ-ի մայրաքաղաք Վաշինգտոնում ցուցարարներն այրել են այդ երկրի դրոշը
https://parstoday.ir/hy/news/world-i175630-ԱՄՆ_ի_մայրաքաղաք_Վաշինգտոնում_ցուցարարներն_այրել_են_այդ_երկրի_դրոշը
ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարները մայրաքաղաք Վաշինգտոնում այրել են այդ երկրի դրոշը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 25, 2022 15:07 Asia/Tehran

ԱՄՆ Գերագույն դատարանի որոշման դեմ բողոքող ցուցարարները մայրաքաղաք Վաշինգտոնում այրել են այդ երկրի դրոշը:

Ուրբաթ օրն ԱՄՆ գերագույն դատարանը ևս մեկ աննախադեպ քայլի դիմելով  չեղյալ է հայտարարել 1973-ին «Ռոուն ընդդեմ Ուեյդի» գործով վճիռը՝ այդպիսով չեղարկելով աբորտի սահմանադրական իրավունքը: ԱՄՆ-ում այս քայլը դիտվում է որպես հանրապետականների ու  պահպանողականների հաղթանակ, որոնք երկար ժամանակ ձգտել են վերացնել ԱՄՆ-ում աբորտների հասանելիությունը:

Աբորտների արգելքի մասին  Գերագույն դատարանի որոշումը բազմահազարանոց ցույցեր է հարուցել երկրի տարբեր նահանգներում:

Հազարավոր ցուցարարներ Վաշինգտոնում  հանրահավաքներ անցկացնելով և այրելով այդ երկրի դրոշը, բողոքել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի քաղաքականության և կանանց աբորտի իրավունքը ճանաչող օրենքի չեղարկման դեմ։

ԱՄՆ-ի ներքին անվտանգության նախարարությունը նախորդ ուրբաթ հրապարակած գրառման մեջ զգուշացրել էր, որ  Գերագույն դատարանի որոշումը կարող է հանգեցնել   բռնությունների: