Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն
https://parstoday.ir/hy/news/world-i175984-Թուրքիան_Ադրբեջանը_և_Վրաստանը_համատեղ_զորավարժություններ_կանցկացնեն
Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերը եռակողմ զորավարժություններ են անցկացնում Թուրքիայում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 29, 2022 13:12 Asia/Tehran
  • Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Ադրբեջանի Հանրապետության, Թուրքիայի և Վրաստանի զինված ուժերը եռակողմ զորավարժություններ են անցկացնում Թուրքիայում։

Թուրքիան հյուրընկալում է Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի «Անմահություն-2022» անունով առաջին համատեղ եռակողմ զորավարժությունը։ Անցյալ տարվա հոկտեմբերի 4-ին նաև Թուրքիան, Ադրբեջանը և Վրաստանը զորավարժություններ են անցկացրել, որի նպատակն էր պաշտպանել տարածաշրջանի տնտեսական նախագծերը և վարել բոլոր տեսակի մարտեր ծանր պայմաններում։

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Զորավարժությունների պլանավորման առաջին հանդիպումը կայացել է երկուշաբթի օրը Ստամբուլում՝ բանակի շտաբում, երեք երկրների պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների մասնակցությամբ»: