Դեմոկրատները կորցրել են ժողովրդականությունը ծագումով ասիացիների շրջանում
https://parstoday.ir/hy/news/world-i176066-Դեմոկրատները_կորցրել_են_ժողովրդականությունը_ծագումով_ասիացիների_շրջանում
Օրերս անցկացված հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները կորցրել են ԱՄՆ-ի առանցքային նահանգներում ծագումով ասիացիների աջակցությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունիս 30, 2022 14:07 Asia/Tehran
  • Դեմոկրատները կորցրել են ժողովրդականությունը ծագումով ասիացիների շրջանում

Օրերս անցկացված հարցումները ցույց են տալիս, որ դեմոկրատները կորցրել են ԱՄՆ-ի առանցքային նահանգներում ծագումով ասիացիների աջակցությունը:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ Civiqs առցանց ընկերության անցկացրած  հարցումը ցույց է տալիս, որ առանցքային   նահանգներում, ներառյալ Վիսնկոնսինում, Արիզոնայում, Փենսիլվանիայում և Ջորջիայում, քաղաքացիները չեն աջակցում   դեմոկրատներին:

USA Today-ի և Suffolk-ի անցկացրած հարցման արդյունքում պարզվում է, որ Բայդենի ժողովրդականությունը կտրուկ ընկել է, կազմելով  մոտ 39 տոկոս:

Վերջերս անցկացված  հարցումը ցույց է տալիս, որ ծագումով ասիացի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի ընտրողներն ամենից շատ մտահոգված են կենցաղային,   աշխատատեղերի  ու զենքի վերահսկման հարցերով և ընտրություններով:

Ծագումով ասիացիներն ունեն բնակչության ամենաբարձր աճը Միացյալ Նահանգներում, որը կազմում է այդ երկրի բնակչության  8 տոկոսը: 

ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները տեղի կունենան 2022 թվականի նոյեմբերի 8-ին։