Չինաստանը խիստ քննադատել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին
https://parstoday.ir/hy/news/world-i176596-Չինաստանը_խիստ_քննադատել_է_ԱՄՆ_ին_և_ՆԱՏՕ_ին
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի հանդիպումից մի քանի օր առաջ Պեկինը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Հուլիս 07, 2022 17:03 Asia/Tehran
  • Չինաստանը խիստ քննադատել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի և Չինաստանի արտգործնախարար Վան Իի հանդիպումից մի քանի օր առաջ Պեկինը խստորեն քննադատել է ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Չժաո Լիջյանը չորեքշաբթի ասել է. «Այսպես կոչված կանոնների վրա հիմնված միջազգային կարգն իրականում մի քանի երկրների կողմից ընդունված օրենք է, որը միայն ծառայում ԱՄՆ-ի շահերին»:

Չժաո Լիջյանն ընդգծելով, որ Վաշինգտոնը կպահպանի միջազգային իրավունքը միայն այնպես, ինչպես հարմար է գտնում և հավելել.«ՆԱՏՕ-ն պետք է հրաժարվի ռազմական հզորության հանդեպ իր հավակնությունից»։

Չինաստանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ ՆԱՏՕ-ի պատմությունը միշտ ուղեկցվել է հակամարտություններով ու պատերազմներով և քաղաքացիական անձանց սպանություններով։

Փաստերն ապացուցել են, որ ՆԱՏՕ-ն է, որը համակարգված մարտահրավեր է ներկայացնում գլոբալ խաղաղությանն ու անվտանգությանը:

Օգտվելով ուկրաինական ճգնաժամից՝ ԱՄՆ-ը ​​փորձում է բազմաթիվ երկրների, այդ թվում՝ Չինաստանին ներգրավել իր քաղաքականության մեջ։