Թուրքիան Միջերկրական ծովի ջրերում գազի որոնողական աշխատանքներ է իրականացնում
ուրքիայի էներգետիկայի նախարարը հայտարարել է, որ հետախուզական Աբդուլհամիդ Խան նավը Միջերկրական ծովում ագզի որոնողական աշխատանքներ կիրականացնի:
Հունաստանի ափամերձ հատվածում Միջերկրական ծովում նավթի և գազի հետախուզման Թուրքիայի ծրագիրը երկար ժամանակ երկու երկրների հարաբերությունների լարվածության պատճառներից մեկն է։ Հունաստանը միշտ դեմ է արտահայտվել Միջերկրական ծովում թուրքական հետախուզական նավերի առկայությանը, սակայն Անկարան շարունակում է էներգետիկ պաշարների որոնողական աշխատանքները:
Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմուզը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Աբդուլհամիդ Խան նավը գազի որոնողական աշխատանքը կսկսի հաջորդ օգոստոսից։
Նա հավելել է, որ Թուրքիան նախատեսում է մինչև այս տարվա վերջ սկսել երկրի հարավում գտնվող 10 նավթահանքերի շահագործումը։
Դոնմեզը, հավելել է, որ Թուրքիան ներկայումս իր նավթի 92%-ը և գազի կարիքների 99%-ը ներկրում է արտասահմանից։